Օգնելով ուրիշներին՝ օգնում ենք ինքներս մեզ. Մաս 1

Մեկնարկեց կրտսեր դպրոցի անցյալ ուստարվա սաների նկարների բարեգործական ցուցահանդես-վաճառքից առաջացած գումարի հատկացման գործընթացը: Այս անգամ այն սկսվեց  Մատենադարանի երիտասարդ ծաղկողների հետ ծանոթությունից:

 

Երիտասարդ նկարիչների ուսուցիչ Լիլիթ Վարդումյանի հետ զրույցից հետո որոշվեց խրախուսել «Ծաղկելու արվեստը» ծրագրի մասնակիցներից մեկին՝ նվիրելով նրան մանրանկարչության  և զարդարվեստի վերաբերյալ արժեքավոր գրքեր, որոնք կօգնեն և կխրախուսեն նրան ավելի խորասուզվել այս հրաշալի գործընթացի մեջ, հետազոտել այն, լրացնել գիտելիքները և զարգացնել հմտությունները: Այսպիսով, որոշվեց (50.000դր. արժողությամբ) անակնկալ նվերը հանձնել չափազանց համեստ և շնորհալի պատանի ծաղկող Սուրեն Հայրապետյանին՝ ձեռագրարվեստի նկատմամբ  ունեցած անսահման սիրո ու շնորհի, ինչպես նաև հեռանկարային զարգացման համար։

 

ԿԴԾ համակարգող Մարինա Սահակյանի և կերպարվեստի ուսուցչի ուղեկցությամբ նվերը իրենց հետ մատենադարան էին տարել նկարչական խմբակի սաներ Նատալի Զոհրաբյանը, Նանե Տեր-Մարգարյանը, Հրակ  Պոյաճեանը, Լիլի Առաքելյանը, Աբրահամ Ալթունյանը, Կարին Արսլանյանը և Ինգա Չարխիֆալակյանը: Երիտասարդ ծաղկողները նախապատրաստել էին մանրանկարչության փոքրիկ դասընթաց և էքսկուրս Մատենադարանի սրահներում, որից հետո նվիրեցին նաև խորհրդանշական բացիկներ մանրանկարչական ձևավորումներով:

 

Հ. Գ. Եթե հնարավորություն ունենք ընտրելու չարի և բարու միջև, ընտրեք բարին, ահա այս խորհրդավոր կարգախոսով վերադարձանք մատենադարանից, շարունակելու համար մեր բարի գործերը:

 

Օգնելով ուրիշներին՝ օգնում ենք ինքներս մեզ. Մաս 1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *