Թարգմանչաց տոն

Հոկտեմբերի  14-ին Կրտսեր  դպրոցում  նշվեց  արդեն իսկ ավանդույթ դարձած Թարգմանչաց  տոնը:

 

Սուրբ Թարգմանչաց տոնը  նվիրված  է Մեծն  Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների  հիշատակին: 

 

Ցերեկույթի ժամանակ գրադարանավար տիկին Սիրանուշը 4-րդ դասարանի սաների հետ  միասին  ներկայացրեցին տոնի խորհուրդը՝  հայոց  գրերի գյուտը 405 թ-ին և Աստվածաշնչի  հայերեն  թարգմանությունը:

 

Սաները դիտելով իրենց ավագ ընկերների ներկայացումը՝ տեղեկացան, թե ինչպես  Մեսրոպ վարդապետը Սահակ Պարթև կաթողիկոսի 

օրհնությամբ և Վռամշապուհ արքայի աջակցությամբ ձեռնամուխ եղավ հայոց գրերի ստեղծմանը:

 

Գրերի գյուտով  և Աստվածաշնչի թարգմանությամբ հիմք դրվեց  հայկական Դպրոցների և  հայ մշակույթի նոր շարժմանը: Այդ դարաշրջանը՝   5-րդ դարը,  դարձավ մեր ազգի ՈՍԿԵԴԱՐԸ: 

 

        Միջոցառումը հնարավորություն տվեց  ևս մեկ անգամ ասելու…

 

Հայաստանը իմ անունն է,

Ազգանունն է,

Ինձ ուժ տվող զորությունն է.

Իմ մայր լեզուն, այբուբենը,

Ուրիշ խոսքով՝ այն ամենը,

Ինչը կյանքն ու խորհուրդն է տան

Եվ միասին կոչվում է հայ

Ու Հայաստան:

 

Համոզված եմ, որ բոլորս  սիրում  ենք  մեր  ՀԱՅՐԵՆԻՔՆ  ու   մեր ՄԱՅՐԵՆԻ  ԼԵԶՈՒՆ և  այն  կսիրենք ու կպահպանենք  դարեդար:

 

 

Թարգմանչաց տոն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *