Պապիկները՝ որպես Րաբունի

Գրաճանաչության ողջ ընթացքը երեխաների համար հետաքրքիր ու հաճելի դարձնելու նպատակով յուրաքանչյուր օր տոն է Կրտսեր դպրոցում: Ուսուցչի տոնին ընդառաջ՝ այսօր Պ և Ր տառերին համապատասխան նշվեց «պապիկները՝ որպես րաբունի» հետաքրքիր և խորհրդանշական տոնը:

 

Դպրոցի ամենակրտսերները՝ առաջին դասարանցիները, նախ հյուրընկալեցին մի պապիկի՝ դպրոցի տնտեսվար Սամվել Մաթևոսյանին: Յուրաքանչյուր խմբի երեխաներից մեկը պապիկին տվեց իրեն հետաքրքրող հարցերը՝ ինչ է սիրում անել թոռնիկների հետ, ինչի մասին է խոսում, ինչպիսի խրատներ է տալիս և այլն: Սամվել պապիկը սիրով պատասխանեց բոլոր հարցերին՝ աշխարհի բոլոր թոռնիկներին մաղթելով առողջություն և անհոգ մանկություն խաղաղ երկնքի տակ:

 

Տոնի խորհրդանշական հյուրերից էր նաև վերկերպարանավորված Մեսրոպ Մաշտոցը՝ որպես մեծն րաբունի և վարդապետ. «Ես ուրախ եմ, որ իմ հայ ազգին կարողացել եմ հայ պահել ստեղծելով հայոց այբուբենը, ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մեծ հպարտությամբ կսկսի սովորել հայոց տառերը, որ կարողանա իր ազգի պատիվը բարձր պահել, և իմացեք ՝ հայ ժողովուրդը աշխարհի ամենակարդացող ամենաուսյալ ժողովուրդն է». ահա այսպիսին էր  Մեսրոպ Մաշտոցի պատգամն ու խրատը առաջիններին, իսկ ուսուցիչները՝ որպես Մեծն Րաբունու հետևորդներ այս կարևոր ու վեհ գործի շարունակողներն են:

 

Պապիկները՝ որպես Րաբունի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *