Կարևորը մարդն է

Ավարտվեցին «Ինչպես ենք մենք ինքնարտահայտվում» վերառարկայական թեմայի ուսումնասիրությունները, որոնք սաներին տարան դեպի այն գաղափարը, որ մշակութային արժեքները ինքնարտահայտման միջոց են: Նրանք կարևորեցին  ինչպես հայ մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնող մարդկանց, այնպես էլ տարբեր մշակութային արժեքներ:

 

Հետաքրքրիր էր նաև «Ինչպես է Հայաստանը ներկայանում աշխարհին» մտքի շուրջ անհատական աշխատանքները, որտեղ սաներն իրենք էին ընտրել ինքնարտահայտման իրենց հոգեհարազատ ձևը: Նրանք խոսում և ներկայացնում էին աշխատանքները տարբեր ձևերով. նրանց նկարները, բանաստեղծությունները, պարը, երգը, խոսքը ամբողջությամբ ներշնչված էր Հայաստան աշխարհով:

 

Թեման հնարավորություն տվեց ճանաչել և գնահատել համաշխարհային մշակութային արժեքները: Սաները հասկացան, որ ինքնարտահայտման համար ազգային, կրոնական  պատկանելիությունը կարևոր չէ. կարևորը մարդն է:

 

 

 

Կարևորը մարդն է

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *