Օգնելով ուրիշներին՝ օգնում ենք ինքներս մեզ, (մաս 6)

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կերպարվեստի դասասենյակը դպրոցի սիրելի վայրերից մեկն է, ստեղծարար կենտրոն ոչ միայն սաների, այլ նաև ուսուցիչների համար… Այստեղ միշտ տիրում է ստեղծագործական մթնոլորտ, և ընթանում է աշխատանքային հետաքրքիր գործընթաց…

 

Այս տարիների ընթացքում այն վերածվել է արվեստանոցի և օգտակար է եղել բոլորին, սակայն ժամանակի ընթացքում ձեռք էր բերել որոշակի մաշվածություն և կարիք ուներ վերանորոգման և բարեփոխման…

 

Ծավալված քննարկումների ժամանակ սաների կողմից հնչել էր մի առաջարկ՝ դպրոցի ծննդյան տոնին՝ 20-ամյա հոբելյանին, որևէ նվեր անել դպրոցին: Ծնողների մի խումբ բարեգործական ցուցահանդես-վաճառքի ժամանակ, դեռևս մայիս ամսին առաջարկեց ստացված գումարով վերանորոգել կերպարվեստի դասասենյակը: Քննարկումների արդյունքում որոշվեց ցուցահանդես-վաճառքից առաջացած գումարից մնացած հատվածը օգտագործել Արվեստանոցը վերանորոգելու նպատակով:

 

Այժմ Կրտսեր դպրոցը ունի լիովին վերանորոգված, բարեկարգված և լուսավոր դասասենյակ որը կծառայի իր նպատակին և կշարունակի ծառայել որպես ստեղծարարության կենտրոն դպրոցական համայնքի համար՝ տարեցտարի թարմանալով, լրացվելով և բարեփոխվելով:

 

ԿԴ սաները նույնպես ակտիվ մասնակցություն են ունենալու իրենց սիրելի վայրի գեղեցկացման գործում. նրանք նկարազարդելու են կերպարվեստի սենյակի դուռը, վարագույրները և առաստաղը իրենց իսկ ձեռքերով:

 

 

 

Օգնելով ուրիշներին՝ օգնում ենք ինքներս մեզ, (մաս 6)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *