Մոլորակը մեր ընդհանուր տունն է

Ավարտվեց «Մոլորակը մեր ընդհանուր տունն է» վերառարկայական թեմայով հետազոտության հինգշաբաթյա ընթացքը:

 

Սաներն ուսումնասիրեցին տարբեր բնական ռեսուրսներ, դրանց տեսակները, սպառման հնավարությունները և հասկացան, որ դրանց պահպանումն ու անհետացումը կախված է նաև իրենցից: Կատարեցին ինքնուրույն մշակումներ և ռեֆերատի տեսքով ներկայացրին ընկերներին: Զուգահեռաբար պատրաստեցին պաստառներ, սահիկաշարեր, նկարաշարեր և թեման համակողմանի ուսումնասիրեցին բոլոր առարկաների շրջանակում:

 

էքսկուրսիան դեպի «Երկրաբանական թանգարան» հետաքրքրասիրություն առաջացրեց և նպաստեց, որ սաների մի մասն ընտրի «Միներալներ» թեման՝ որպես ռեֆերատի նյութ:

Կերպարվեստի դասաժամերին սաները երկրորդային օգտագործման իրերից կազմակերպեցին աշխատանքների ցուցահանդես: Ստացվեցին մեկը մյուսից հետաքրքիր ստեղծագործություններ, ինչպես օրինակ՝ միանգամյա օգտագործման բաժակներից՝ Էյֆելյան աշտարակ:

 

Երաժշտություն առարկայի ժամերին սաները բաժանվեցին խմբերի՝ ըստ աշխարհամասերի և ներկայացրին, թե ինչպես են այդ երկրամասի բնակիչները բնության ձայներն օգտագործում իրենց երաժշտության մեջ:

 

Ռուսաց լեզվի ժամերին ուսումնասիրեցին հատկապես անտառային ռեսուրսները՝ հարստացնելով բառապաշարը նորածանոթ բառերով /шершавая, плотная бумага, мнётся, намокает, склеивается… /:

 

Անգլերենի դասաժամերին սաներն առանձնացրին բնածին և մարդածին ռեսուրսները՝ ընդգծելով դրանք խնայելու կարևորությունը:

 

Մոլորակը մեր ընդհանուր տունն է

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *