Ի՞նչ թեմա են հետազոտելու Աստղիկները

Այս ուսումնական տարվա ընթացքում Մանկակրթարանի սաները ուսումնասիրելու են 5 վերառարկայական թեմա: Դրանք են՝ «Ով ենք մենք»,  «Որտեղ ենք մենք ժամանակի և տարածության մեջ»,  «Ինչպես ենք մենք ինքնարտահայտվում»,  «Ինչպես ենք մենք ինքնակազմակերպվում»,  «Մոլորակը մեր ընդհանուր տունն է»:

 

Յուրաքանչյուր թեմա ներառում է հետազոտության ուղղություններ, բանալի-հասկացություններ, շեշտադրվում են համապատասխան  հմտություններ, ՄԲ (Միջազգային բակալավրիատի) սովորողի որակներ և դրանց հիմքում դրված վերաբերմունքի տարրեր:

 

Ուսումնական տարին 041 խմբի (4 տարեկաններ) սաները սկսում են «Ով ենք մենք» վերառարկայական թեմայի հետազոտությամբ:

 

Հետազոտության Կենտրոնական գաղափարն է՝ «Ընտանիքը մարդու աշխարհի մի մասն է»:

 

Այս թեմայի շրջանակում երեխաներն ուսումնասիրելու են իրենց  ընտանիքները, ընտանիքի կարևորությունը մարդու կյանքում, փորձելու են հասկանալ յուրաքանչյուր անդամի դերն ու պատասխանատվությունը:

 

Սովորողները թեման  հետազոտելու են հետևյալ հիմնական հասկացությունների տեսանկյունից՝ պատասխանատվություն և գործառույթ: Սաներն աշխատելու են լինել ավելի լայնախոհ և հոգատար:   

ՄԲ այս որակները ձևավորելու հիմքում դրված պետք է լինեն  հարգանքը, ապրումակցումը և արժևորումը՝  որպես ներքին վերաբերմունք:

 

Կարևորելով ծնողի և ընտանիքի դերը՝  ճիշտ կլինի տանը նույնպես անդրադառնալ վերառարկայական թեմային, փորձել հասկանալ երեխայի պատկերացումները թեմայի մասին, ի՞նչ է սովորել կամ ի՞նչ հմտություն է զարգացրել որևէ աշխատանք կատարելիս:

Ի՞նչ թեմա են հետազոտելու Աստղիկները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *