Բնական ռեսուրսների պահպանումն ու անհետացումը

4-րդ դասարանցիների՝ այս ուսումնական տարվա առաջին հետազոտությունը լինելու է «Մոլորակը մեր ընդհանուր տունն է» վերառարկայական թեմայի շրջանակում:

 

Հետազոտության Կենտրոնական գաղափարն է՝ «Բնական ռեսուրսների պահպանումն ու անհետացումը կախված է մարդու գործունեությունից»:

 

Այս թեմայի շրջանակում սաներն ուսումնասիրելու են տարբեր բնական ռեսուրսներ: Ընդհանուր ծանոթությունից հետո նրանք ռեսուրսներից ընտրելու են ռեսուրսների՝ իրենց նախընտրած տեսակը և աշխատելու  են դրա  ուսումնասիրության  ուղղությամբ:

 

Երեխաները փորձելու են պատասխանել այն հարցերին, թե արդյո՞ք կարող են անսահմանափակ օգտագործել բնական ռեսուրսները, ինչպե՞ս է մարդը ազդում իր գործունեությամբ Երկիր մոլորակի վրա, կուսումնասիրեն խնայողության և վերամշակման կարևոր դերը Երկրի կենսագործունեության համար:

 

Այս կարևորագույն հարցերը ոչ մեկին անտարբեր չեն թողնի, չէ՞ որ բոլորն են պատասխանատվություն կրում մեր Երկիր մոլորակի համար:

 

Ուսումնասիրության արդյունքները թեմայի վերջում երեխաները ներկայացնելու են ռեֆերատի միջոցով, որին պատրաստվելու համար կունենան 3 շաբաթ: Աշխատելու են թե՛ անհատապես, թե՛ խմբերով:

Բնական ռեսուրսների պահպանումն ու անհետացումը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *