Մարդու կենսակերպը և առողջությունը փոխկապակցված են

3-րդ դասարանցիների՝ այս ուսումնական տարվա առաջին հետազոտությունը լինելու է «Ով ենք մենք» վերառարկայական թեմայի շրջանակներում:

 

Հետազոտության Կենտրոնական գաղափարն է՝ «Մարդու կենսակերպը  և առողջությունը փոխկապակցված են»:

 

Մոտակա 5 շաբաթների ընթացքում երեխաները ուսումնասիրելու են մարդու օրգանիզմը, օրգան-համակարգերի գործառույթները ու իրենց և առողջության միջև եղած կապը, կփորձեն գիտակցել սեփական պատասխանատվությունը մտավոր, հուզական, հոգևոր և ֆիզիկական առողջության պահպանման գործում:

 

Այս թեման սովորողները հետազոտելու են հետևյալ հիմնական հասկացությունների տեսանկյունից. գործառույթ, պատճառ և պատասխանատվություն:

 

Սաները աշխատելու են լինել ավելի սկզբունքային, հավասարակշռված և բանիմաց (ՄԲ  սովորողի դիմանկարին համապատասխան): Այդ որակները ձևավորելու համար անհրաժեշտ կլինի շեշտը դնել արժևորման և ինքնուրույնության վրա` որպես ներքին վերաբերմունք:

Մարդու կենսակերպը և առողջությունը փոխկապակցված են

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *