Ինչի՞ց է առաջացել տիեզերքը

«Ինչպես է  աշխատում աշխարհը»  վերառարկայական թեմայի շրջանակում 3-րդ դասարանցիները սկսեցին իրենց հետազոտությունը մեկ ընդհանուր կենտրոնական գաղափարի շուրջ՝ «Երկիր մոլորակը Արեգակնային համակարգի մի մասն է»:

 

Սաները  տիեզերքի  վերաբերյալ իրենց նախնական պատկերացումները հանձնեցին թղթին: Ուսուցչի այն հարցին, թե ինչից է առաջացել տիեզերքը, հնչեցին հետևյալ պատասխանները՝ կրակից, Աստծո կողմից, հողակտորից, փոթորիկներից, մի քանիսն էլ  ենթադրում էին, որ՝ ինչ-որ պայթյունից:

 

Այնուհետև դիտելով « Մեծ պայթյուն»  տեսանյութը՝ կատարեցին վերլուծություններ տեսածի, լսածի, զգացածի և հասկացածի վերաբերյալ:
«Ես տեսա սառը գույներ, դրանք գեղեցիկ խառնուրդներ էին, որոնք աննկարագրելի էին»,- տպավորված ասաց Անահիտը: Արփին էլ ավելացրեց, որ ինքը հետաքրքրություն է զգացել:  Հակոբն էլ լսել էր մեծ պայթյունի ուժեղ ձայնը:

 

Հռիփսիմեն վերլուծելիս գրել էր. «Ես հասկացա, որ ոչ ոք  հստակ չգիտի, թե ինչպես է առաջացել տիեզերքը»:

 

Սաների՝ հասկացությունների տեսանկյունից կազմած հարցերը կօգնեն  ավելի խորը ուսումնասիրություններ կատարելու տիեզերքի վերաբերյալ:

Ինչի՞ց է առաջացել տիեզերքը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *