Երեխաներն էլ կարող են կազմակերպություններ ստեղծել

Հետազոտության վերջին երկու շաբաթների ընթացքում երրորդցիները որոշեցին սեփական նախասիրություններից ելնելով՝ միավորվել և ստեղծել իրենց կազմակերպությունները. պլանավորեցին քայլերը, հստակեցրին անվանումները («FKK», «Փոքրիկ երաժիշտներ», «Կանաչ այգ»,…), ստեղծեցին լոգոներ, ձևակերպեցին նպատակներ ու պատրաստվեցին ներկայացման:

 

Կազմակերպությունների գործունեության ոլորտները տարբեր էին՝ բնապահպանական, կրթական, սպորտային, բարեգործական:  Դավիթը ելույթից հետո ասաց. «Մեր ստեղծած «AMERIKA» կազմակերպությունն այնքան լավն էր, որ ամենաշատ հարցերը մեզ տվեցին: Շնորհակալություն, որ այսպես էիք կազմակերպել վերջնական գնահատումը»: «AMERIKA» կազմակերպության գործունեությունն արդեն իսկ իրագործման փուլում է, այն բիզնես պլան է, որն առաջարկելու են ԿԴ սաներին:

 

Այս հետազոտությունը ավարտվեց, սակայն սաները հստակ որոշել են չսահմանափակվել միայն այսքանով և մտածել են կյանքի կոչել  իրենց կազմակերպությունների ծրագրերը. «Մենք ուզում ենք հմտացնել փոքրիկների ձեռքերը»,-  ասաց Մանեն,  Նարեկն էլ  իր «ԿՕԿ» կազմակերպության համար առաջարկեց. «Ես իմ բարեգործական ծրագրի ֆինանսական հարցերը կլուծեմ ծնողների աջակցությամբ»:

 

 

 

 

Երեխաներն էլ կարող են կազմակերպություններ ստեղծել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *