Հետաքրքիր բացահայտումները շարունակվում են

Այս շաբաթ երրորդ դասարանցիներն այցելեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ:

 

Նախքան այցը սաները ծանոթացել էին «Կարմիր խաչ», «ՄԱԿ» և «ՅՈՒՆԵՍԿՕ» կազմակերպությունների գործունեության ոլորտներին, նպատակներին, առաքելություններին: Շարունակելով հետաքրքիր բացահայտումները՝ նշել էին յուրաքանչյուր կազմակերպության որևէ քայլ կամ գործողություն, որն իրենք արժևորել են, և էքսկուրսիայից առաջ պատասխանատվորեն պատրաստվել էին՝ գրելով տարբեր հարցեր կազմակերպության վերաբերյալ, որոնց պատասխանները չէին գտել նյութերի մեջ:

 

ՄԱԿ-ի գրասենյակում բավականին ջերմ էր մթնոլորտը. նախ՝ երրորդցիները պատրաստ էին իրենց իմացածով կիսվել ՄԱԿ-ի աշխատակիցների հետ, երկրորդ՝ «տանտերերը» պատրաստ էին «համագործակցել» հետաքրքված սաների հետ:

 

Հանդիպման ժամանակ ճեմարանականներն իրենց որպես փոքրիկ «լրագրողներ» դրսևորեցին. ցուցադրված տեսանյութերը դիտելուց հետո իրենց հարցերի տարափը ուղղեցին աշխատակիցներին՝ գրառելով պատասխանները:

 

Ոգևորությունը մեծ էր. ՄԱԿ-ի գրասենյակից բոլորը վերադարձան լավ տպավորություններով ու նվերներով:

Հետաքրքիր բացահայտումները շարունակվում են

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *