Սեփական հետաքրքրությունների հետևից

Երրորդ դասարանի սաները շաբաթը սկսեցին իրենց հետաքրքրող կազմակերպությունների մասին ուսումնասիրություններ կատարելով: Ոգևորությամբ կարդում էին, գրառումներ կատարում՝ շեշտադրելով կազմակերպության գործունեության ոլորտն ու նպատակը: Պատասխանատվության զգացումը մեծ էր, քանի որ շաբաթը պետք է ամփոփեին ներկայացմամբ:

 

Ներկայացման օրը յուրաքանչյուրն իրեն կարևոր դեր էր սահմանել՝ տեղեկատվության փոխանցող, ուսուցիչ, … : Իրենց խոսքը ամբողջացնելու համար, կցել էին նաև պաստառ կամ սահիկաշար: Բոլորի աչքերը փայլում էին. լսում էին ընկերներին ու անհամբեր սպասում իրենց հերթին:

Սեփական հետաքրքրությունների հետևից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *