Մեր ստեղծած խորհրդանշանը

Նշանների ու խորհրդանշանների ուսումնասիրման գագաթնակետը դարձավ այն, որ սաների մոտ ցանկություն առաջացավ ստեղծել սեփական խորհրդանշաններ:

 

Վերլուծելով խորհրադանշան բառի իմաստը՝ սաները փորձել են աշխատանքում ներդնել իրենց բնութագրող որևէ բան՝ ինքնուրույն որոշելով դրա խորհուրդը:

 

Լսելով իրար՝ աշխատանքների ներկայացման ժամանակ սաները կարևորեցին աշխատանքի նկատմամբ նվիրվածությունը, արժևորեցին խորհրդանշանի իմաստը և առաջարկեցին որոշ խորհրդանշաններ կիրառել դասարանում:

 

Աշխատանքներն իրենց շարունակությունը գտան նաև կերպարվեստի դասերին, որտեղ ստեղծեցին իրենց դրոշներն ու զինանշանները: Հետազոտական աշխատանքները հետաքրքիր, բովանդակալից և ոգևորիչ էին բոլորի համար:

 

 

Մեր ստեղծած խորհրդանշանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *