Ճեմարանականի մեկշաբաթյա առօրյան…

Չորրորդ դասարանցիներն ավարտեցին հետազոտության ևս մեկ փուլ: «Ինչպես ենք մենք ինքնակազմակերպվում» վերառարկայական թեմայի «Մարդիկ ազդում են առաջարկ-պահանջարկ տնտեսական գործունեության վրա» ԿԳ-ի շրջանակում աշխատելով`սովորողների կարևոր ձեռքբերումներից մեկը եղավ ևս մեկ ոլորտի «այբուբենին» ծանոթանալը:

 

Այս անգամ նրանք գնացին կենցաղում և առօրյայում անհրաժեշտ մի կարևոր հարցի ուսումնասիրության ճանապարհով և հասկացան, թե ինչպես պլանավորել ծախսերը: Վերջնական ամփոփման ընթացքում  սաները դրսևորեցին նախահաշիվ գրելու իրենց ստացած գիտելիքները: Ընտրելով իրեն հետաքրքրող որևէ գործունեության տեսակ` յուրաքանչյուր սան ներկայացրեց իր անհատական Գործողության պլանը և Նախահաշիվը: 

 

Նախագծերը տարբեր էին` «Երկու շաբաթ ճամբարում առանց համակարգչի և համացանցի», «Մեկ ամիս միայն առողջ սննդակարգով». նմանատիպ այլ հետաքրքիր գաղափարներով հագեցած էին առաջարկները, որոնց բոլորն այնքան լուրջ էին մոտեցել, որ ընկերները ցանկություն էին հայտնում ներգրավվելու այդ ծրագրերում:

 

Չորրորդ դասրանցիները շաբաթն ավարտեցին մի հետաքրքիր իրադարձությամբ. նրանք մասնակցեցին միջին դպրոցի տողանին` հնարավորություն ունենալով տեսնելու, թե ինչպես են միջին դպրոցի սաները տիրապետում ինքնակազմակերպման հմտություններին:

Ճեմարանականի մեկշաբաթյա առօրյան…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *