Ծանոթություն IB և Round Square կազմակերպությունների հետ

Շաբաթը հետաքրքիր էր նոր հետազոտության մուտքով. մեր բանիմաց սաները փորձեցին բացատրել՝ ինչ է կազմակերպությունը, ինչ կազմակերպություններ գիտեն և, հատկապես, նրանց շատ օգնեց հանդիպումը PYP կոորդինատոր Տաթևիկ Նալբանդյանի հետ, որի ժամանակ կազմակերպությունների դերի ու գործունեության, ինչպես նաև տեսակների մասին հարցեր քննարկվեցին:

 

Հանդիպումից հետո երրորդցիները բացահայտեցին, որ միջազգային կազմակերպությունները մեծ թիվ են կազմում և իրականացնում են շատ կարևոր գործունեություն:

 

Սաները, ծանոթանալով IB և ROUND SQUARE կազմակերպությունների նպատակներին և առաքելություններին, համեմատականներ տարան դրանց և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի գործունեության միջև:

Ծանոթություն IB և Round Square կազմակերպությունների հետ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *