Դաս կրթահամալիրի տնօրենի հետ

4-րդ դասարանցիների համար ընթացիկ շաբաթը ևս հագեցած էր հանդիպումներով և տարաբնույթ աշատանքներով: Արդեն ավանդույթ դարձած դասը կրթահամալիրի տնօրենի հետ բավականին աշխուժացրել էր նրանց:

 

Պարոն Ալիխանյանի հետ հարցազրույցը առավել ոգևորում էր այն երեխաներին, ովքեր փորձում էին լինել ամենահետաքրքիր հարցի հեղինակը: Սաների կողմից առաջադրված հարցերը ամբողջացրին իրենց պատկերացումները Ճեմարանի ֆինանսական գործունեության կազմակերպման մասին: Առավել ակտիվ անցավ հաշվապահության աշխատակից Թագուհի Սինանյանի կողմից կազմակերպած խաղը, որի ընթացքում ամրապնդվեցին նրանց գիտելիքները բյուջե, սպառող, եկամուտ և այլ մասնագիտական հասկացությունների շրջանակում:

 

Հետազոտության թեմայից չհեռանալով՝ 4-րդ դասարանցիները ներգրավվեցին Բյուջետիկ խաղի մեջ: Չնայած ընթացքում առաջացած դժվարություններին՝ լինել հետևողական գրանցումների հարցում, պահպանել քայլաշարը, խանդավառությունն ու հետաքրքրասիրությունը շատ մեծ էր:

 

Վերլուծության ընթացքում անդրադարձան թեմայի շրջանակում գիտելիքների ձեռքբերումներին, նշեցին, թե որ քայլերն են նպաստել մտածական, հաղորդակցական, սոցիալական, ինքնակառավարման  հմտությունների զարգացմանը, գիտակցեցին, որ խաղի հաջողված լինելու գրավականը կանոններին հետևելն է:

Դաս կրթահամալիրի տնօրենի հետ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *