Տոնառատ շաբաթ

Շաբաթը սկսվեց բարեկենդանյան ճոխ հյուրասիրությամբ և դիմակախաղով: Սաները շատ ոգևորված էին և՛ քաղցրավենիքների առատությամբ, և՛ դիմակների բազմազանությամբ: Քաղցրավենիքներով և դիմակներով քողարկված շրջեցին դպրոցով մեկ: Հյուրասիրեցին, հյուրասիրվեցին, երգեցին ու խաղացին բարեկենդանյան խաղեր: Լավ առիթ էր երեխաներին սովորեցնել իրենց ծնողների մանկության խաղերից «Կարմիր կոճակը», «Այս կոշիկի տերն ի՞նչ անի…» և այլն, որոնք էլ շարունակեցին խաղալ ողջ շաբաթվա ընթացքում:

 

Նույն ուրախ, խաղային տրամադրությունը շարունակվեց Տեառնընդառաջին, որի ընթացքում ծանոթացան ևս մեկ հայկական տոնի: Կային երեխաներ, որոնք իրենց համար բացահայտեցին և շատ սիրեցին այդ տոները: 173 խմբի Անին հետաքրքվեց՝ ինչու են փոքր երեխաների շորերը գցում կրակի մեջ և արդյոք իրենց հագուստն էլ ենք այրելու: Բայց երբ պարզեց, որ դա արվել է, որ կրակը իր հետ տանի երեխաների հիվանդություններն ու անհաջողությունները, հանգստացավ և սկսեց վայելել տոնը:

 

Տոնը իր գագաթնակետին հասավ, երբ սկսեցինք ցատկել խարույկի վրայով, իսկ ավելի հնարամիտները վազում և էլի էին ցատկում…

Տոնառատ շաբաթ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *