Համագործակցության առաջին պտուղները

Հետազոտության չորրորդ շաբաթվա սկզբին մեկնարկեց երրորդ դասարանցիների «Համագործակցային նախագիծ»-ը առաջին դասարանցիների հետ: Նրանք, ծանոթանալով կրտսեր ընկերների հետ, նախ` ներկայացրին համատեղ աշխատանքի նպատակը, ապա պարզեցին փոքրերի հետաքրքրությունները, հնարավորություններն ու բարելավման կարիք ունեցող կողմերը:

 

Տպավորիչ էին առաջին դասարանցիների հայացքները, երբ հասկացան, որ ավագ ընկերների հետ համատեղ հետաքրքիր և հաճելի գործունեություն են իրականացնելու:

 

Ըստ հավաքած տվյալների՝ երրորդ դասարանցիների համայնքը բաժանվեց խմբերի, և յուրաքանչյուր խումբ որոշեց պլանավորել քայլաշար, որով առաջնորդվելու են իրենց խմբում: Առաջին արդյունքները սպասեցնել չտվեցին. սաներն անցան գործի՝ փոխելու իրենց շրջապատող աշխարհը:

Կազմվեցին մեկը մյուսից տարբեր խմբեր՝ «Հեքիաթագիրներ», «Շինարարներ», «Մաթեմատիկոսներ», «Համակարգչային կոնստրուկտորներ» և այլն: Խմբերը մեծ խանդավառությամբ  և ամենակարևորը՝ ինքնուրույն խորամուխ եղան իրենց կազմակերպած գործում:

 

Սպասենք վերջնական գնահատմանը ՝ ամփոփելու համագործակցային նախագիծը:

Համագործակցության առաջին պտուղները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *