Մոլորակը մեր ընդհանուր տունն է

Կենդանի էակներից թռչունների զարմանահրաշ և բազմազան աշխարհը  նույնպես   ընդգրկում էր երկրորդցիների հետաքրքրությունների շրջանակը:  Այդ է պատճառը, որ  այս շաբաթ սաները մեծ խանդավառությամբ կատարեցին հետազոտություն երկրորդ ուղղության համար նախատեսված բազմաբնույթ աշխատանքները (կենդանի էակների պայքարի և հարմարման ձևերը):

 

Սաներն  ուսումնասիրություններ են կատարել՝ օգտվելով  տարբեր աղբյուրներից, պատրաստել պաստառներ, որում կարևորել են ներկայացվող թռչունի  ապրելու վայրի, սնվելու, օգուտ տալու, հարմարման ձևերի ու պատճառների մասին: Ամենակարևորն այն է, որ սաներն  այս ամենը կատարում են՝  շարունակելով պահպանել ակադեմիական ազնվությունը՝ նշելով ուսումնասիրությունների աղբյուրը: Սաները զարգացրել են նաև իրենց համակարգչային հմտությունները՝ պատրաստելով սահիկաշար թռչունների վերաբերյալ:

 

Այս շաբաթ ձեռքբերումը կարելի է համարել սաների՝ թռչունների հարմարվելու ուղղությամբ կատարած մեկնաբանությունները (մարմնի ձև, մագիլների, կտուց, փետուրներ, երանգներ, չու, ձվադրում), նրանց գոյատևման  վերաբերյալ  քննարկումները:

Մոլորակը մեր ընդհանուր տունն է

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *