Ինչպես օգտվել սպասքից

Շաբաթը  սկսեցինք նոր բալիկի նորամուտով, երեխաները շատ ջերմ  ընդունեցին Իբային: Պարապմունքները անցան  սովորականի  պես հագեցած, հետաքրքիր, երեխաները  ամրապնդեցին  «սպասքի» մասին իրենց գիտելիքները: Նաև սովորեցին    ինչպես պետք է օգտվեն սպասքի տարբեր տեսակներից:

 

Ֆիզկուլտուրայի  պարապմունքին երեխաները  սպասում են  մեծ  ոգևորվածությամբ, շատ են սիրում  կատարել  նախավարժանք,  խաղալ  տարբեր  շարժախաղեր:

 

 

Լոգոռիթմիկայի  պարապմունքի  ընթացքում մեծ  ոգևորվածությամբ երեխաները  կատարում են  բոլոր վարժությունները  մանր  մոտորիկան  զարգացնելու  նպատակով,  սիրում  են նվագել  տարբեր գործիքներով: Այս  շաբաթ  քանի  որ «Սպասք»   թեմայի ամրապնդում  էր,  կերպարվեստային  պարապմունքի  ժամանակ երեխաները  այլընտրանքային մեթոդով  զարդարեցին  տիկնիկի սպասքը:

 

Ամեն  օր  անցկացրել  ենք ուրախ  և  հետազոտական  զբոսանքներ, ուսումնասիրել ենք թռչուններին, դիտել  ենք  ծառերը, նրանց  արդեն  ծաղկած  ճյուղերը: Երեխաները  շատ են  սիրում լինել  մաքուր  օդում, խաղալ տարբեր  խաղեր:  Գալիք  շաբաթ՝  «Ես և  շրջակա»  պարապմունքը   ցանկանում ենք անցկացնել  բակում:

Ինչպես օգտվել սպասքից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *