Հարմարում և գոյատևում

Մեկնարկեց «Մոլորակը մեր ընդհանուր տունն է» թեմայով հետազոտությունը: «Հարմարում և գոյատևում» պայմանական վերնագրով հետազոտությունը, որի կենտրոնական գաղափարն է՝ «Ժամանակի ընթացքում կենդանի էակները հարմարվում են գոյատևելու համար», սկսվեց շատ անսպասելի ձևով…

Պատկերացրեք՝ ինչպիսի իրավիճակ կլինի խմբում, եթե երեխաները դասասենյակ մտնեն և տեսնեն քաոսային իրավիճակ.  դասասենյակից նախապես դուրս են բերված մի քանի աթոռներ,  իրենց դասավորվածությամբ չեն դրված սեղանները և այլն:

 

Սաները շատ զարմացան տեսարանից, բայց նաև հարմարման ելքեր փնտրեցին՝      օգտագործելով բոլոր հնարավոր և անհնարին տարբերակները:

 

Բազում հարցերով և մեկնաբանություններով, ինչպես նաև իրենց ինքնակազմակերպման հմտություններով սաները ցույց տվեցին, որ իրավիճակը ստեղծված էր իրենց հարմարման ելքեր փնտրելու նպատակով: Զրույցը սկսված էր…

 

 

Սաները թեմային անդրադարձան նաև այլ առարկաների տեսանկյունից՝  անգլերեն , ռուսերեն և այլն։ Թեմայի շուրջ քննարկումներ ունեցան, որի նպատակն էր պարզել, թե սաներն ինչ գիտեն հարմարման մասին, ինչպես կարելի է հարմարվել և ինչու։

 

Շաբաթվա վերջում երեխաներն արդեն փորձեցին ինքնուրույն ձևակերպել, թե ինչ է հարմարումը և նկարել-ներկայացնել հարմարման օրինակներ: Հետաքրքիր էր, որ սաներն իրենք առաջ քաշեցին նաև կենդանիների հարմարման գաղափարը՝ բերելով նաև օրինակներ։

 

Առջևում սպասվում է հետաքրքիր նյութերի ուսումնասիրում, ֆիլմերի դիտում, որոնք կխորացնեն սաների պատկերացումները քննարկվող հարցերի վերաբերյալ:

Հարմարում և գոյատևում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *