Արձակուրդին ընդառաջ

Առաջին դասարանցիների հերթական հետազոտական շաբաթը նշանակալի դարձավ երկու կարևոր իրադարձություններով. լինելով մոլորակի յոթ միլիարդերորդ բնակիչ՝  նշեցին մոլորակում ապրելու բոլոր անհրաժեշտ պայմանները և իրենց պատասխանատվության բաժինը դրանք  պահպանելու գործում: Խմբերում իրականացվող աշխատանքների ժամանակ սաները հանդես եկան բնության տարբեր տարրերի դերից  (ծառ, բույս, արև, ջուր և այլն) և խոսեցին իրենց նկատմամբ մարդկանց վերաբերմունքի մասին:

 

alphabet 1alphabet

Սպասվող արձակուրդներին ընդառաջ սաները ոգևորված ուզում էին արձանագրել իրենց առաջին լուրջ դպրոցական ձեռքբերումը՝ տառաճանաչ լինելը, որը իրենց փոքրիկ կյանքի ամենաառաջին և կայուն հիմքն է, որի վրա կառուցվելու է իրենց գիտելիքների ամրոցը:

Ուսուցիչները  կարևորելով այդ իրադարձությունը՝ Այբբենարանի ավարտը տոն դարձրեցին. սաները դիտեցին ուսուցիչների ցուցադրմամբ «Գիրքն իմ լավագույն  ընկերն է»  տիկնիկային ներկայացումը, և օրն ավարտվեց մաղթանք ուղերձով:

 

alphabet 2

alphabet 3

alphabet 4

Արձակուրդին ընդառաջ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *