Գարնանամուտ

2017 թվականի մարտի 2-ը սովորական օր էր, ուսումնական առօրյա աշխատանքներով լցված օր, որը յուրահատուկ ու անմոռանալի դարձրեցին առաջին դասարանցիները:

spring-min

Շրջապատը փոխվել էր․ նույն ձյունն էր, նույն մերկ ծառերը, սակայն այստեղ ու այնտեղ «ծաղկել» էին գույնզգույն կակաչները, «հյուր էին եկել» ավետաբեր ծիծեռնակները։

spring 1-min

Գարնանամուտ էր կրտսեր դպրոցում՝ կրտսեր սերնդի ձեռքերով բերված, նրանց զվարթ ծիծաղով լցված, մանկան անկեղծ ցանկություններով կարևորված:

spring 3-min

Առաջին դասարանցիների «Ով ենք մենք»  թեմայի ավարտը ամփոփվեց «Գարնանամուտի» տոնով, որին սաները պատրաստվել էին մեծ պատասխանատվությամբ՝ նախապես պատրաստելով գարնանային ծաղիկներ, ոտանավորներ, նրանց երգ ու պարի հնչյունները՝ խառնվելով արևի շողերին, ներխուժեցին բոլորի հոգիները ևս մեկ անգամ ազդարարելով…

spring 2-min

 

Մենք Ձեզ ԳԱՐՈՒՆ ենք բերել

 

Մեր ձեռքերով փոքրիկ…

Գարնանամուտ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *