Ձեզ՝ Բարեկենդան, մեզ՝ Բարի Զատիկ

Տոները  շարունակվում են:

barekendan_13

Առաջին դասարանցիների հետազոտությունը շարունակում է սաներին պահել խանդավառված: Ուսումնասիրելով աշխարհի տարբեր տոները և դրանց անցկացման ձևերը՝ սաները հնարավորություն ունեցան միանգամից երկու՝ ռուսական  “Масленица” և մեր ազգային Բարեկենդան տոների մասնակիցները լինել:

barekendan_15

Առաջիների հարթակի հյուրերն էին երրորդ դասարանցիները, որոնք էլ սեփական նախաձեռնությամբ վարակել  էին  ամբողջ դպրոցին տոնական տրամադրությամբ:

IMG_2084-min

Առաջին դասարանցիները  ոչ միայն  խորությամբ հասկացան տոնի խորհուրդը, այլև երգեցին  ու պարեցին, ճաշակեցին տոնական  քաղցրավենիքներ  և պատշաճ հյուրասիրություն կազմակերպեցին բոլորի համար: Հագեցած օրվա ավարտին սաները իրենց հետ տուն  տարան բարձր տրամադրությունն ու  սեփական ձեռքերով պատրաստած դիմակները:

barekendan_14

 

Ձեզ՝ Բարեկենդան, մեզ՝ Բարի Զատիկ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *