Ինչպես են ծնվում տոները

«Ով ենք մենք » միջառարկայական թեմայի հետազոտական ժամանակահատվածը հագեցած է  տոներով  և գույներով:

holiday-min

«Տյառնընդառաջ» տոնը առաջին դասարանցիներին այցելեց երգով ու պարով և ավանդական հյուրասիրությամբ, որը կազմակերպել էին չորրորդ դասարանցիները՝ ստուգատեսի  շրջանակներում: Սաները ոգևորությամբ ներգրավվեցին տոնական եռուզեռի մեջ՝ փոխադարձ հյուրասիրություն կազմակերպելով խմբերի ներսում: Բակում նրանց սպասում էր ավանդական խարույկը, որի վրայով  թռան թե՛ մեծերը, թե՛ փոքրերը:

holiday_5-min

holiday_1-min

Շաբաթվա ընթացքում սաներն ուսումնասիրեցին աշխարհի արտասովոր տոները և ըստ նախընտրությունների՝ խմբերով, անհատական. ստեղծեցին իրենց արտասովոր տոները՝ «Երգող աստղերի», «Մատիտների», «Թվերի», «Թիթեռների», «Կենդանիների», «Ռոբոտների»:  Դրանք ներկայացրեցին  իրենց  ընկերներին, տարբեր խմբերի սաներին նվիրեցին իրենց ձեռքով պատրաստած տոնի խորհրդանիշը:

 

Ինչպես են ծնվում տոները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *