Ժամանակի և տարածության մեջ

Երրորդ դասարանցիները «Որտեղ ենք մենք ժամանակի և տարածության մեջ» միջառարկայական թեմայի շրջանակում շարունակում են բացահայտումները աշխարհի մարդկանց արտաքին տեսքի ուսումնասիրության շուրջ:

3-rd class_2

Պատրաստած հետաքրքիր գրքույկներն ու պաստառները մղում էին ավելի իմաստավորված  եզրակացությունների վերը նշված ուսումնասիրությունների շուրջ:

3-rd class_1

Հաճախ ենք խոսել երեխաների իրավունքների և պարտականությունների մասին, սակայն գիտական մոտեցում այդ հարցի շուրջ երբեմն չէր տրվել: Մեծ էր սաների ոգևորությունը, երբ մտագրոհով պարզեցինք նրանց իրավունքների և պարտականությունների շրջանակը: Սակայն նրանք ավելի շատ խոսում էին իրավունքից և դժվարանում էին ներկայացնել պարտականությունները:

 

«Բարև ես եմ» գրքի օգնությամբ սաները ոչ միայն համակարգեցին գիտելիքներն այդ ուղղությամբ, այլ նաև նախաձեռնեցին պատրաստել թռուցիկներ՝ կրտսեր դպրոցում այն տարածելու համար:

3-rd class

Սաների բոլոր ուսումնասիրությունները մղում են նպատակադրված ուղղության՝ այն է՝ առաջնորդություն վերցնել փոքրիկ բարեգործության կամ համագործակցության շրջանակների ընդլայնման՝ իրենց համայնքում որևէ տարիքային խմբի հետ:

Ժամանակի և տարածության մեջ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *