Ինչն ինչից է պատրաստված

Կրտսեր դպրոցի 2- րդ դասարանցիները հինգ շաբաթ շարունակ ուսումնասիրում էին բնական նյութերը «Ինչն ինչից է պատրաստված» թեմայի շրջանակներում: Քանի որ հետազոտության կենտրոնական գաղափարն էր՝ «մարդը բնական նյութերը օգտագործում է տարբեր նպատակներով», ապա սաները հետազոտեցին մետաղը, փայտը, թելը… և դրանց կիրառությունը կենցաղում, արդյունաբերության մեջ և այլ նպատակներով:

primary

Մասնավորապես, անգլերենի դասերին սաները ուսումնասիրեցին հագուստը` ինչից է այն պատրաստված, ինչու ենք մենք մեր հագուստը հարմարեցնում եղանակային պայմաններին, որն է հագուստի դերը մեր կյանքում:

priamary_1

Սաները իրենց ձեռքերով նախագծեցին հագուստի էսքիզներ և պատրաստեցին տաբատներ ու շրջազգեստներ, գուլպաներ և գլխարկներ, կոշիկ և պայուսակ: Նրանք այնքան էին տարված այս աշխատանքով, որ նույնիսկ առաջարկեցին համադրել իրենց աշխատանքները`համագործակցելով միմյանց հետ և քննարկելով յուրաքանչյուր մանրուք: Արդյունքում ստացվեց բավականին նրբաճաշակ և խնամքով ընտրված հագուստի հավաքածուներ:

Ինչն ինչից է պատրաստված

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *