Ճեմարանական մարաթոն՝ նվիրված անկախության 25-ամյակին

Անանիա Շիրակացու անվան ճեմարանի կրտսեր դպրոցը, հավատարիմ մնալով նախորդ տարի սկիզբ դրած ավանդույթին, հոկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, Հաղթանակ զբոսայգում կանցկացնի ճեմարանական մարաթոն:

 

Ճեմարանական մարաթոնը, որ կրտսեր դպրոցի սաների մտահղացումն է, նպատակ ունի բարձրացնելու միասնականության ոգին և համախմբելու բոլորին «Մեր առողջությունը մեր ձեռքերում է» գաղափարի շուրջ:

 

Ճեմարանականները հետազոտական աշխատանքների ընթացքում համոզվել են արդեն, որ մարդու կենսակերպը և առողջությունը փոխկապակցված են և փորձում են այն դարձնել ապրելակերպ՝ հավատարիմ մնալով իրենց նշանաբանին՝ «Առողջությունը դեռ ամեն ինչ չէ, սակայն ամեն ինչ ոչինչ է, եթե չկա առողջություն»:

 

Ճեմարանական մարաթոնն ամեն տարի նվիրվում է որևէ նշանավոր իրադարձության. այս տարի այն խորհրդանշելու է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակը:

 

Վազք-մարաթոնին կմասնակցեն կրտսեր դպրոցի 200-ից ավել սաներ, որոնց որպես վազող կամ ոգևորող կմիանան նաև ծնողները:

 

Վազքի մասնակից-անդամներին՝ առողջ ապրելակերպի ջատագովներին, կտրվեն մասնակցության վկայականներ:

Ճեմարանական մարաթոն՝ նվիրված անկախության 25-ամյակին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *