Տարաբնույթ ու հետաքրքիր ուսումնական առօրյա

«Պատառիկի ճամփորդության» մասին տեսանյութը խթանեց մարսողության համակարգի ուսումնասիրության հանդեպ հետաքրքրությունը: Հետաքրքրությունն ավելի մեծացավ, երբ կարդացածն ու տեսածը կարողացան շոշափել մարսողության համակարգի օրգանների նմուշ-օրինակներով: Ուսումնասիրելով մարդուն անհրաժեշտ սննդամթերքները, սաները պատկերեցին մարդուկ՝ օգտակար սննդամթերքի տեսքով:

20160924_141312-min

Մարդու կենսակերպի ու առողջության կապն ակնհայտ դարձնելու, հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու նպատակով սաները ուղևորվեցին Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոց, որտեղ ականատես եղան պատանի մարզիկների մարզման ընթացքին: Երեխաները  շատ տպավորված էին մարզիկների կատարումներով: Նրանք զրուցեցին մարզիկների հետ, հարցեր տվեցին նրանց և մարզիչներին: Սաները տեսան, թե մարմնամարզիկները ինչպես են կատարում նախավարժանքը, ինչպես են մարզվում պտտաձողի, նժույգի, օղակների և բատուտի վրա: Ճեմարականների մի մասն էլ, ոգևորվելով մարզիկների կատարումներից, որոշեցին նույնպես գրանցվել և մարզվել այդ մարզադպրոցում:

img_3873

Շախմատի դասի ընթացքում սաները քննարկեցին և բավականին հետաքրքիր մտքեր արտահայտեցին սնվելու, հանգստի և քնի վերաբերյալ։ Պարզվեց՝ նկատել են, որ մտավոր աշխատանքից նույնպես մարդու ուղեղը կարող է հոգնել, և մարդը պետք է կարողանա նաև հանգստանալ իր ընտրած ձևով։ Հետաքրքրական է նաև, որ սաները արդեն կարողանում են կողմնորոշվել, թե ուղեղի որ կիսագունդն ինչ գուծողությունների համար է պատասխանատու։ 345 խմբի սան Արամը, օրինակ, որոշել է մասնակցել շախմատի արտաուսումնական խմբակի, որպեսզի զարգացնի իր ուղեղի ձախ կիսագունդը։

received_1964159050477543

Կերպարվեստի դասերի ընթացքում շարունակվեց մարդու մարմնի համաչափությունների ուսումնասիրությունը։ Փորձեր արեցին նկարել սպորտային կամ պարային շարժում՝ ցույց տալով մարդու մարմնի ճկունությունը։

3

Տարաբնույթ ու հետաքրքիր ուսումնական առօրյա

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *