Ընթերցանության ֆլեշմոբ

Անմասն  չմնալով  մեծն  գրող, հեքիաթագիր  Հ.Թումանյանին  նվիրված  մեր  հանրապետությունում  իրականացվող Թումանյանական հեքիաթների  օր  միջոցառումներից`  գրադարանի  նախաձեռնությամբ  սեպտեմբերի 15-ից  մեկնարկեց  ընթերցանության  ֆլեշմոբը` «Շրջիկ  գրադարան»-ի  միջոցով: «Շրջիկ գրադարանն»  այցելեց  երկրորդ դասարանցիներին,  որտեղ  ներկայացվեցին  Հ.Թումանյանի  մի  շարք  ստեղծագործություններ` տպագրված  հայերեն,  ռուսերեն,  ֆրանսերեն, անգլերեն  լեզուներով՝որոշմամբ հետևելու թումանյանական  պատգամին` «Արևի նման նայեք աշխարհքին»:

Ընթերցվեցին  «Խոսող ձուկը», «Կիկոսի մահը», «Անհաղթ աքլորը» հեքիաթները, արվեցին դիտարկումներ, քննարկումներ: Քննարկումներից  ու  մեկնաբանություններից  հետո, երեխաների հետ միասին  ևս  մեկ անգամ համոզվեցինք, որ  հեքիաթներն իրենց  մեջ պարունակում են մարդկության  լավագույն  որակները` բարություն,  խաղաղություն, հոգատարություն…

 

Հեքիաթները խելոք են միշտ,

Թեկուզ խառն են և′ սուտ, և′ ճիշտ.

Սուտը խելքի մաղով մաղե′ք,

Ճշտից խրա′տ ու խե′լք  քաղեք:

Ս. Մուրադյան

image-3-1

Շարունակելով  ընթերցանության  ֆլեշմոբը  1-ին դասարանցիները  հյուրընկալվեցին  ընթերցասրահ  լսելու  Հ.Թումանայանի  հեքիաթներից  և  ինչու ոչ, ներկայացնելու  իրենց կարդացած  հեքիաթները: Հեքիաթն ընթերցելուց  և  քննարկելուց  հետո  սաները,  մեծ  ոգևորությամբ  միմյանց  հաջորդելով, արտասանեցին  «Շունն ու կատուն»:

Ընթերցանության  ֆլեշմոբի սահմաններում  շրջիկ գրադարանը այցելեց 251 խումբ. սաների  հետ որոշվեց  գրքերի ներկայացումն  ու ընթերցումը  կազմակերպել  դպրոցի նախասրահում: Սաները  ունկնդրեցին «Անխելք  մարդը» հեքիաթը, պատմեցին  իրենց արդեն ծանոթ Հ.Թումանյանի հեքաթներից: Քննարկելով հերոսների կերպարները՝  ևս մեկ անգամ  համոզվեցինք, որ հեքիաթները սովորեցնում են լինել բարի, ներողամիտ, խելացի, ազնիվ…

Սովորիր.  ինչ-որ կա կյանքում, կա նաև գրքերում,

և  հաճախ  այն, ինչ չես գտնի կյանքում, կգտնես գրքերում: 

                                                                           Ստեփան  Ալաջաջյան

Ընթերցանության ֆլեշմոբ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *