Առաջինները տոնում են ամենաանսովոր տոները

Տոնական օրերը շարունակում են առաջին դասարանցիների ուսումնական առօրյայի կիզակետում մնալ: Ամեն առավոտ նրանք տոնում են ամենաանսովոր տոները՝ յուրաքանչյուր տառին համապատասխան:

20160920_090219-min

Յուրաքանչյուր հնչյուն-տառի հետ կապված տոները հնարավորություն են տալիս սաներին ոչ միայն հարստացնելու գիտելիքները, այլ նաև կիրառելու սովորած որակները, դրսևորելու՝ ընկերներին լսելու, հաղորդակցվելու հմտությունները, համարձակորեն կիրառելու կանոնները տարբեր իրավիճակներում՝  խաղի ժամանակ, պարելիս, աշխատելիս, համախմբված որոշումներ կայացնելիս…

20160919_090116-min

3

Կանոնների պահպանումը  բոլորիս դարձնում է ավելի քաղաքավարի և բարեհամբույր:

Հայաստանի անկախությունն ու լավաշի տոնը, ընկերությունն ու քաղաքավարությունը, պարն ու մյուս հրաշալիքները օգնում են մեզ բոլորիս լինել հայ, սիրել ու պահպանել մեր հայրենիքը, ավանդույթները ու սովորույթները:

 

Առաջինները տոնում են ամենաանսովոր տոները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *