Անկախության տոնը

Օրերն  անցնում են: Այս շաբաթն էլ ավարտվեց, շաբաթն անցկացրեցինք շատ ուրախ և բովանդակալից: Այս շաբաթ մենք տոնեցինք մեզ համար շատ կարևոր տոներից մեկը՝ «Անկախության տոնը»: Ճուտիկների խմբում ևս խոսվեց տոնի մասին, երեխաները ծանոթացան եռագույն դրոշին, նրա գույների նշանակությանը, տեսանյութի միջոցով դիտեցին հայրենիքին և Հայաստանին նվիրված  գունեղ նկարներ, ունկնդրեցին ուրախ երաժշտություն, պարեցինք միասին: Պարապմունքների ընթացքում պատրաստեցինք մեր եռագույն դրոշը: Երեխաները նույնպես ոգևորված էին և զգացվում էր նախատոնական տրամադրությունը: Ճուտիկների խմբում առօրյան անցնում է շատ բարձր տրամադրության ներքո: Չնայած այն փաստին, որ ճուտիկները փոքրիկ են, սակայն նրանք արդեն լիովին ներգրաված են ամենօրյա ռեժիմի մեջ։ Դրսևորում են մեծ հետաքրքրություն և պատասխանատվություն (օր՝ երբ ավարտում են նկարելը, բարձրացնում են իրենց աջ ձեռքը, ինչը խոսում է նրա մասին, որ աշխատանքն ավարտված է)։ Երբ ամսվա սկզբին դեռ նոր էի սովորեցնում և ծանոթացնում կանոներին, չէի սպասում, որ այս կարճ ժամանակահատվածում այսպիսի արդյունք կունենամ, այժմ ես նույնպես ուրախ եմ այս փաստի համար և ուրախությունս կիսում եմ Ձեզ հետ։ Շաբաթվա վերջում Ճուտիկները մասնակցեցին բուժքրոջ կողմից անցկացվելիք սկրինինգին, ընթացքը շատ հետաքրքիր էր նրանց համար, լուսանկարվեցինք բուժքրոջ սենյակում:

Անկախության տոնը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *