Այդ շատ պատասխանատու ստուգատեսը

Լեցուն, բազմազան, ինչու չէ նաև պատասխանատու էին առաջին օրերը չորրորդ դասարանցիների համար։

Մի կողմից գիտակցությունը, որ վերջին տարին են ուսանելու կրտսեր դպրոցի ջերմ հարկի ներքո, մյուս կողմից՝ պատասխանատվությունը, որ օրինակ են կրտսեր ընկերների համար, տեսանելի էր նրանց վարքում։

img_3629-min

Սա դեռ բոլորը չէ. չէ՞ որ թեև դեռևս ոչ պաշտոնական, բայց բովանդակային մասով կարևոր փուլում է նրանց առաջին միջառարկայական թեման՝ «Ով ենք մենք»-ը, որը իրենց բառերով ասած հերթական հետազոտություն չէ, այլ շատ պատասխանատու ՍՏՈՒԳԱՏԵՍ։

20160907_102822-min

Թեմային ծանոթանալուց հետո յուրաքանչյուր սան իր համար հստակեցրեց, թե ինչ նախասիրություններ ունի թեմայի շրջանակներում, և որ միջառարկայական թեմայի հետ է կապվում այն։

Նախասիրություններով մոտ սաները խմբավորվեցին ու փորձում են ձևակերպել իրենց ընտրած թեմայի ԿԳ-ը։

20160907_103109-min

Չորրորդ դասարանցիները աշխատում են խանդավառությամբ, մաղթենք նրանց երկարատև և պատասխանատու աշխատանքներին հաջողություն։

img_3626-min

Այդ շատ պատասխանատու ստուգատեսը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *