Ամեն ինչ առաջին անգամ` առաջինների համար

Կրտսեր դպրոցը հերթական անգամ իր հյուրընկալ դռները բացեց փոքրիկ ճեմարանականների առջև, որոնք  իրենց խինդով ու հուզմունքով վարակեցին բոլորին և իրենց փոքրիկ կյանքի  ամենամեծ  քայլերն առաջին անգամ կատարեցին գիտության դարբնոցում:

20160905_090725

Խաղ էքսկուրսիայի ժամանակ ծանոթացան իրենց ուսումնական միջավայրին, ճանաչեցին իրենց ուսուցիչներին, ձեռք բերեցին նոր ընկերներ:

20160906_141224

Ավանդույթ է դարձել` յուրաքանչյուր օրը սաների համար  տոն դարձնել  և  այդ տոների միջոցով ներգրավել ուսումնական գործընթացի մեջ, որտեղ ամեն ինչ առաջին անգամ է. առաջին ծանոթություն, առաջին դաս, պար, լող…

20160907_134326

Խմբային քննարկումներից հետո սաները ջերմ մթնոլորտում զրուցում էին, թե ինչ հետաքրքիր է անցնում իրենց օրը և փորձում էին անուն տալ իրենց առօրյային․ «խաղային դաս», «դասային խաղ», «դասախաղ», «խաղադաս»։ Օրերն անցնում են հետաքրքիր բացահայտումներով ու խաղերով հագեցած:

20160908_084956

Ընկալել ու վերլուծել, աշխատել սիրով ու հաճույքով՝ առաջին քայլն է հաջող ուսումնական գործունեության…

20160908_090326

Ամեն ինչ առաջին անգամ` առաջինների համար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *