Արևները «հետազոտում» են ոսկե աշունը

1Երևանում ոսկե աշուն է: Ամենուրեք վառ գույներ են, հաճախ փոփոխվող բնության տեսարաններ: Առավոտյան մեզ արթնացնում է անձրևի միապաղաղ երգը, կեսօրին ջրափոսերում արտացոլվում է ամպամած երկինքը, իսկ երեկոյան ոտքերի տակ խշխշում են չոր տերևները: Երեխաների համար հրաշալի ժամանակ է՝ հետազոտելու բնության փոփոխությունները, ճանաչելու տարվա եղանակներն ու դրանց հատկանիշները, առհասարակ տեսնելու ու գնահատելու գեղեցիկը…

 

Նախակրթարանի ավագ խմբի երեխաները հենց այդ լավ գործով են զբաղված: Նրանք հետազոտում են  «Ինչպես է աշխատում աշխարհը» թեման, և մոտակա 5 շաբաթների ընթացքում արևներին հետաքրքիր բացահայտումներ են սպասում:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Արևները «հետազոտում» են ոսկե աշունը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *