Կերպարվեստ

Արվեստը ինքնարտահայտման լավագույն միջոցն է: Կերպարվեստի խմբակը կրտսեր դպրոցում գործում է շուրջ 15 տարի և իր գործունեության ընթացքում ունեցել է բազմաթիվ հաջողություններ տարատեսակ մրցույթներում և ցուցահանդեսներում:

Այն լրացուցիչ հնարավորություն է ընձեռում մեր սաներին երևակայել, ինքնարտահայտվել, ստեղծագործել և կատարելագործել սեփական հմտություներն ու կարողությունները: Խմբակին կարող են մասնակցել բոլոր այն սաները, ովքեր ունեն ցանկություն ստեղծագործելու և կատարելագործելու իրենց հմտությունները։ Նկարում ենք, ձևավորում ենք, պատրաստում ենք, ծանոթանում ենք հանրահայտ նկարիչների ստեղծագործություններին և կազմակերպում ենք ցուցահանդեսներ:

Բացահայտում ենք գեղեցիկը միասին։

Կերպարվեստի խմբակի ղեկավար՝ Անուշ Ավետիսյան

thumbnail_20161003_160308 thumbnail_20160926_151211_004 thumbnail_20160926_151538 thumbnail_20161004_151711