Հիփ-հոփ

Արդեն մի քանի տարի է, ինչ Ճեմարանի Կրտսեր դպրոցում գործում է «հիփ-հոփ»-ի խմբակ: «hip hop!» նշանակում է խելացի շարժում:

Խմբակի պարապմունքներին մասնակցում են դպրոցի առաջինից չորրորդ դասարանների սաները: Նրանք հաճույքով են հաճախում խմբակ, որտեղ պարուսույց Անիդա Աբգարյանը սովորեցնում է աշխույժ երաժշտությամբ ուղեկցվող ռիթմիկ պարեր: Երեխաները նաև սովորում են բարդ ակրոբատիկ էլեմենտներ, որոնք հետագայում օգտագործվում են բեմադրությունների մեջ:

Պարը նրանց դարձնում է ավելի ճկուն, շարժվում է մարմնի յուրաքանչյուր մկան: Պարը յուրովի է հղկում երեխայի հոգին, դարձնում է այն հուզական և նուրբ: Պարը առողջություն է և ապրելակերպ:

Միացեք մեզ՝ պարենք միասին:1 2 4 5