Շախմատ

«Շախմատ» արտաուսումնական խմբակի նպատակն է  ձևավորել և զարգացնել սաների մտավոր կարողությունները, ինչպես նաև ինքնակազմակերպման և ինքնաարտահայտման հմտությունները: Համապատասխան առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների միջոցով զարգացնել սաների ուշադրությունը, երևակայությունը, կամքի ուժը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, այդ թվում՝ հիշողությունը: Մեծ ուշադրություն է դարձվում սաների ստեղծագործական մտքին, ճկունությանը: Սաները մասնակցություն են ունենում որակավորման մրցաշարերում:

Յուրաքանչյուր սան շախմատ խաղալիս իր մեջ կրում է ՄԲ սովորողի տասը որակները, ինչը օգնում է հատկապես մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցնել:

Արտաուսումնական միավորման ղեկավար՝  Նելլի Փիլոսյան

thumbnail_sam_0009 thumbnail_sam_0121 thumbnail_sam_0027