Տիկնիկագործություն

Տիկնիկը ստեղծվել է մոտ 3500 տարի առաջ և պահպանում է իր գոյությունը մինչ օրս:

Տիկնիկագործության դասընթացները մեծ դեր են խաղում երեխայի զարգացման գործում:

  • Երեխան հնարավորություն է ստանում ստեղծագործել սեփական ձեռքերով, ինչը զարգացնում է ձեռքերի մոտորիկան, հմտությունը և ուշադրությունը:
  • Երեխան պատկերացում է կազմում մարդու և կենդանիների մարմնի համաչափության մասին (ծավալ, ձև, չափ, գույն և այլն):
  • Աշխատանքի ընթացքում երեխաների մոտ նկատվում է ջանասիրություն, համբերատարություն և ձգտում ավարտին հասցնել աշխատանքը:
  • Երեխաները սովորում են օգտագործել տարբեր նյութեր, նույնիսկ առաջին հայացքից ոչ պետքական (կտորի, կաշվի, փայտի, պլաստմասի, թելի մնացորդներ):
  • Երեխաների մոտ զարգանում է երևակայություն, պատկերացում, ճաշակ, գունային զգացողություն և ստեղծագործելու ձգտում:
  • Ամենակարևորը, տեսնելով նրանց երջանիկ դեմքերն աշխատանքի ավարտից հետո, հասկանում ես այդ դասընթացի կարևորության մասին:

 

Արտաուսումնական միավորման ղեկավար՝ Հասմիկ Ղազարյան

image-0-02-01-877e01a144708cfef57db5c594aa1a59aaeb496303075342a2666ff30358ab87-v image-0-02-01-fbce8f6fed526722380837341e132b8d6ba10d84f7e1badf2525b5cabdde05e5-v