Դաշնամուր

Ճեմարանում գործում է դաշնամուրի արտաուսումնական խմբակ: Խմբակի նպատակն է անհատական պարապմունքերի միջոցով սաներին փոխանցել երաժշտական տարաբնույթ տվյալներ՝ երաժշտական ռիթմ, լսողություն, հիշողություն և ընդհանուր գեղագիտական ճաշակ: Առանձնահատուկ մոտեցման շնորհիվ հնարավորություն է ընձեռվում բացահայտել երեխաների երաժշտական ընդունակությունները:

Սովորելու ընթացքում երեխան ծանոթանում է տարբեր երաժշտական ժանրերի հետ՝ դասական, ժամանակակից և ջազային: Այսպիսով, խմբակին մասնակցության ընթացքում ձեռք բերված  գիտելիքներով եթե ոչ երաժիշտ, ապա բարձր երաժշտական ճաշակով անհատ է ձևավորվում:

Արտաուսումնական միավորման ղեկավար՝ Ռ.Մկրտչյան

1