Ընդունելության կարգ

Երեխաներն ընդունվում են կրտսեր դպրոցի.

 

  • նախակրթարան` ծնողի դիմումի համաձայն
  • 1-ին դասարան` ծնողի դիմումի և թեստավորման (դպրոցին հոգեբանական պատրաստվածություն, IQ) արդյունքների հիման վրա
  • 2-4-րդ դասարան թափուր տեղերի առկայության դեպքում` ծնողի դիմումի և 4 առարկաներից (Հայոց լեզու, Մաթեմատիկա, Օտար լեզու, Ռուսերեն) գիտելիքների և կարողությունների ստուգման արդյունքների հիման վրա:

Բոլոր դեպքերում նախապատվությունը տրվում է այն երեխաներին, ովքեր ճեմարանում արդեն սովորող քույր կամ եղբայր ունեն:

Ընթացիկ ընդունելության սպասման թերթիկում գրանցվելու համար սեղմեք   այստեղ:

Մանրամասների և հարցերի դեպքում կարող եք գրել մեզ primary@shirakatsy.am էլեկտրոնային հասցեով:

Եթե արդեն ընդունվել եք, պետք է ներկայացնել՝

  • դիմում
  • երեխայի ծննդյան վկայական և պատճեն
  • 3/4 չափի 4 լուսանկար
  • երեխայի առողջության մասին տեղեկանք (26 ձև)
  • տեղեկանք բնակության (հաշվառման) վայրից