Սկզբունքներ

Ճեմարանը կրթության ասպարեզում կատարում է պետության և ազգի պատվերը և մեծ պատասխանատվություն է կրում վաղվա արժանավոր մտավորականների և քաղաքացիների կերտման գործում,

Անաչառությանը և օրինապաշտությանը նպաստող պայմանների մշտական կատարելագործում,

Մանկավարժական անձնակազմի և սովորողների մրցութային ընտրության գործընթացի հետագա կատարելագործում,

Ընդունելության և հետագա կրթության հարցերում Ճեմարանի բոլոր սովորողների համար հավասար մեկնարկային պայմանների և իրական երաշխիքների ապահովում,

Կրթական համակարգում կրկնուսուցման անհրաժեշտության աստիճանական հաղթահարում և վերացում,

Որպես ուսումնական գործընթացի առավելագույն արդյունավետության գլխավոր նախապայման` հենց Ճեմարանում վաղվա քաղաքացուն կենսականորեն անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերում, յուրացում, դրանց հիման վրա որոշակի կարողությունների մշակում և կատարելագործում,

Ճեմարանի խնդիրների լուծման գործում ծնողական համայնքի աջակցության ապահովում հիմնադրամների միջոցով,

Որպես ճեմարանի նպատակների իրականացման կարևորագույն երաշխիք` նրա ինքնուրույնության և ինքնագործունեության առավելագույն ընդլայնում:

Սաների, շրջանավարտների, ծնողական համայնքի և աշխատակիցների միջև փոխհարաբերություններում ընտանեկան սկզբունքի հետևողական կիրառում` առաջնորվելով «Ճեմարանը մեր տունն է, նրա պատիվը մեր պատիվն է» կարգախոսով: