Ստուգատեսյան հանդիպում

Այսօր 464 խմբի սաներ Սամվել Կարապետյանը և Էդուարդ Մադաթյանը իրենց ստուգատեսյան թեմայի շրջանակում հանդիպեցին բարձր լիգայի թիմերից Լոռի Ֆ.Ա-ի ֆուտբոլիստ` Ռոբերտ Մինասյանի հետ։ Հանդիպումը անցավ շատ հետաքրքիր։

 

«Սամվելն ու Էդուարդը ցանկանում են իրենց հետազոտության շրջանակում իրականացնել այնպիսի գործողություն, որի միջոցով կարողանան որևէ փոփոխություն մտցնել շրջակա միջավայրում, նրանք նպատակադրվել են կազմակերպել ֆուտբոլային մրցաշար կրտսեր դպրոցում` դարձնելով այն գեղեցիկ և օրինակելի ավանդույթ»,- ասում է մենթոր Մելանյա Գրիգորյանը։

 

Սաները վստահ են, որ դա կդառնա առողջ ապրելակերպի և շարժողական ակտիվության ձևավորման գրավական։ Եթե դպրոցներում ձևավորվի մրցաշարերի ավանդույթը ՀՀ֊ում ֆուտբոլը ավելի շուտ կզարգանա։

 

«Ցանկացած օրինակելի ավանդույթ առաջինը պետք է ձևավորվի ընտանիքում. մենք հույս ունենք, որ կկարողանանք դա ձևավորել մեր սիրելի `մեծ ճեմարանական ընտանիքում։ Նպատակ֊աշխատասիրություն֊ցանկություն֊տաղանդ և ամեն ինչ կստացվի»,- վստահ են Սամվելն ու Էդուարդը։

 

Մենթոր` Մելանյա Գրիգորյան

Ստուգատեսյան հանդիպում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *