Կարանտինի չորրորդ շաբաթ. 371 խումբ

Առցանց ուսուցմամբ հերթական շաբաթվա ամփոփիչ գրառումներում  371 խմբի սաները շատ տարբեր զգացողություններ են ներկայացրել. ոմանց շատ գրավում է ուսուցման այս ձևը, մյուսներն ավելի կենդանի շփման կարիք ունեն, կարոտում են հարազատ Ճեմարանն ու միմյանց։ Իսկ Միխաիլ Հարությունյանն անգամ վերլուծության արդյունքում եզրակացություն է կատարել, թե ինչպես ապրել՝ խուսափելու համար հետոյի վարակներից, որոնք կարող են ավելի վտանգավոր լինել։

_____________________________________________________________________

  • Ես շատ եմ կարոտել ընկերներիս, շատ եմ ուզում նրանց հետ խաղալ, զվարճանալ վազվզել, շփվել, գաղնիքներ ունենալ:
  • Այս կարանտինը ինձ դուր չի գալիս: Իմ աչքերին այս առցանց դասերը վնաս են: Փորձում եմ լինել հավասարակշռված և կազմակերպված, բայց միշտ չի լավ ստացվում:
  • Այս կարատինից հետո ինձ թվում է, որ մեր մոլորակի մարդիկ պետք է մտածեն օդի մաքրության մասին՝ մեքենաները պետք է բոլորը դարձնել էլեկտրրական էներգիայով, թե չէ կգա ավելի երկար կարանտին:

                                                                                                 Հարությունյան Միխաիլ

_______________________________________________________________________

Հեռավար ուսուցումն այս շաբաթ ինձ համար հետաքրքիր էր, որովհետև սկսվեց իմ սիրելի թեման՝ Տիեզերքը։ Ինձ հետաքրքրող որոշ հարցերի պատասխանը գտա այն մուլտֆիլմում, որը ուսուցիչս էր ուղարկել։

Այս շաբաթը նաև տոնական էր, բացիկ պատրաստեցի մայրիկիս համար։

Ես շատ եմ ուրախացել, որ ֆիզկուլտուրայի դասեր ենք անում։

                                                                                                        Գրիգորյան Հովհաննես

_______________________________________________________________________

Ես լավ եմ զգում մեկ-մեկ։ Ես ուրախ եմ։ Ես ավելի սիրում եմ դպրոցը, քան էլեկտրոնային աշխատել։

Ես շա՜տ նեղված եմ․ Ծաղկազարդ չենք նշել անցյալ տարիների պես։ Ես փորձում եմ լինել համբերատար, որպեսզի մնամ առողջ և շուտ վերջանա կորոնան։

                                                                                                  Պոյաճեան Հրակ

_______________________________________________________________________

Կարոտում եմ իմ ընկերներին։ Ուզում եմ խաղալ իրենց հետ Ճեմարանում։

Սիրում եմ դաս անել համակարգչով։ Սիրում եմ դասը վիդեո անելով պատմել, որովհետև եթե սխալվում ես, կարող ես նորից պատմել, լավագույն տարբերակն ուղարկել ուսուցչուհուն։

                                                                                                   Ավետիսյան Արամ

_______________________________________________________________________

Տիկին Թեհմինե ջան, առաջարկում եմ ուրիշ ձև գտնել աշխատելու, որովհետև zoom-ով ինձ մոտ հաճախ անջատվում է։ Բայց ինձ դուր եկավ, որ մենք կարողացանք վատ ինտերնետով անգամ շատ լավ քննարկել «Հոր նամակը» դասը։

                                                                                                                     Սեկոյան Կարեն

_______________________________________________________________________

Այս շաբաթ ես քիչ եմ պարապ մնացել, դրա փոխարեն դասերս լավ եմ արել։                                             Այս օրերին իմ զբոսանքի տեղը մեր տանիքն է։ Ցերեկը ես այնտեղ տարբեր բաներ եմ սարքում գործիքներով։ Իսկ երեկոյան մենք գնում ենք տանիք՝ աստղերին նայելու։ Իսկ մի օր մենք տեսել ենք շատ մեծ լուսին։ Պարզ երևում էր՝ ինչեր կան լուսնի վրա։ Ես մարդիկ էի փնտրում, բայց չգտա։

                                                                                                                  Գասպարյան Արեգ

_______________________________________________________________________

Ես այսպես տանը մնալուց հոգնում եմ։ Չեմ սիրում տանն անել դասերը, միշտ ուզում եմ դպրոց գնալ։ Շա՜տ-շա՜տ տխուր է տանը առցանց, ընկերների հետ հեռախոսով խոսելը նույնիսկ չի օգնում։ Դպրոցում ավելի զվարճալի է և հետաքրքիր։ Երբեք չեմ ձանձրացել դպրոցում։ Տանը դասերս ավարտելուց հետո գրքեր եմ կարդում, հետո նորից ձանձրանում եմ։

                                                                                                                Զոհրաբյան Նատալի

_______________________________________________________________________

Ես այս մի քանի շաբաթների ընթացքում եղել եմ շատ տխուր, որովհետև  կորոնավարակը տիրել է ամբողջ աշխարհը, և մենք բոլորս չենք կարողանում գնալ դպրոց, դուրս գալ տնից։ Այդ պատճառով բոլորը առցանց են անում ամեն բան, և դա ինձ դուր չի գալիս։ Բայց, կարևորը, որ մենք կարողանում ենք դաս սովորել։ Ես ամբողջ օրը զբաղվում եմ դասերով, մարմնամարզությամբ և ընթերցանությամբ։ Ես մտածում եմ, որ բոլորը պետք է աղոթեն, և ամեն բան լավ կլինի։

                                                                                                                Մանասյան Էսթեր

_______________________________________________________________________

Ես շատ ուրախանում եմ, երբ նկատում եմ, որ մաթեմատիկայի խնդիրներն ինձ մոտ ավելի լավ են ստացվում։ Հիմա էլ մտահոգվում եմ, որ ուղղագրական բառերը դեռ լավ չի ստացվում հիշել։ Ինձ դուր է գալիս համակարգչով դաս անել։ Միայն ես շա՜տ եմ սիրում իմ ուսուցչուհուն և ընկերներին, կարոտում եմ։

                                                                                                                Սեկոյան Նարե

_______________________________________________________________________

Այս շաբաթը եղել է շատ հագեցած։ Ես ունեցել եմ նաև ֆիզկուլտուրայի, դաշնամուրի և մենթալ թվաբանության առցանց դասեր։ Շնորհավորել եմ մայրիկիս տոնը և պատրաստել եմ բացիկ։ Ես եղել եմ ստեղծագործող։

                                                                                                                Նաջարյան Արեն

Կարանտինի չորրորդ շաբաթ. 371 խումբ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *