Իմ ազատության օրը

Մարտի 11-ը CNN-ի կողմից հայտարարվել է #MyFreedomDay:  Այս առթիվ Կրտսեր դպրոցը հյուրընկալեց Ավագ դպրոցի սաներին, որոնք հանդիպում ունեցան չորրորդ դասարանցիների հետ։ Քննարկման թեման ազատությունն էր։

 

Տարբեր նկարների ու հարցերի միջոցով ավագ ընկերները փորձեցին հասկանալ, թե չորրորդցիները ինչ պատկերացումներ ունեն ազատության և անազատության վերաբերյալ։ «Ես կարծում եմ, որ ազատությունը խաղաղությունն է»,- ասաց աշակերտներից մեկը։ «Դու ազատ ես, երբ քեզ չեն ստիպում ինչ-որ բան անել»,- լսվեց մյուս կողմից։

 

Ավագ դպրոցի սաները խոստովանեցին, որ զարմացած են սաների ակտիվությունից։ Հարցուպատասխանից հետո էլ չորրորդ դասարանի սաները փորձեցին պատկերել, թե ինչ գույն ունի ազատությունը իրենց աչքերով՝ օգտագործելով ազատության գույները։ Բոլորը հրաժարվեցին սև գույնը օգտագործելուց՝ ասելով, որ դա անազատության գույնն է։ Վերջում էլ խմբային նկար՝ «Իմ ազատության օրը» գրությունը ձեռքերում։

Կրտսեր ճեմարանականներն ուզում են ազատ լինել:

Հոդվածը՝ Լինա Սարգսյանի (463 խումբ)

 

 

Իմ ազատության օրը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *