Օգնելով ուրիշներին՝ օգնում ենք ինքներս մեզ (մաս 5)

Մեր հաջորդ կանգառը շատ հեռու չէր, Ջրվեժ գյուղ էինք գնացել…Մինարիկ Կոստոյանը ճեմարանի վաստակաշատ և երկարամյա աշխատակիցներից մեկն է, ով այժմ ապրում է միայնակ՝ առանց ընտանիքի և հարազատների: 73 ամյա տիկին Մինարիկը թոշակառու է և  ունի հոգատարության և նյութական աջակցության կարիք:
Տեղեկանալով այս մասին ճեմարանի տնօրինությունից, որոշեցինք այցելել և մեր աջակցությունն առաջարկել նրան՝ տաք հագուստի, սննդի և ձմեռվա վառելափայտի տեսքով (ընդհանուր 85.000 ՀՀ դրամ):
Այն ջերմությունն ու ուրախությունը, որ նա փոխանցեց մեզ այցելության ընթացքում ամբողջովին փոխհատուցեց այն հոգատարությունը: Միայնակ, տեսողության խնդիրներով, բայց աշխույժ և ժրաջան այս կինը հուզված էր՝ ճեմարանն իմ միակ ընտանիքն է, շնորհակալ եմ…
Օգնելով ուրիշներին՝ օգնում ենք ինքներս մեզ (մաս 5)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *