Նշում ենք բանակի տոնը

Հունվարի 29-ին Կրտսեր դպրոցում տրամադրությունը հաղթական էր, հագուստը՝ զինվորական, երգն ու պարը՝ մարտական…

Զինվորներին ուղղված նամակները կրտսեր ճեմարանականները նախապես էին գրել՝ ընդունված ավանդույթի համաձայն, զորամասեր ուղարկելու համար, իսկ դրանցից 461 խմբի սան Նարեկ Խաչիկյանի նամակ-ստեղծագործությունը, ճանաչվեց ամենահուզիչն ու գեղեցիկը.

ԶԻՆՎՈՐ

Բանակում ես ծառայում,

Մեր հայ ազգը պաշտպանում,

Օր ու գիշեր քաջարի,

Ելնում ես դու պայքարի:

Մայրիկիդ ես կարոտում,

Սրտիդ ցավին դիմանում,

Ու հուզվում ես հոգուդ մեջ,

Ու տուն գալ ես ուզում հետ:

Խաչիկյան Նարեկից՝ զինվորներին

Նշում ենք բանակի տոնը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *