Մարդու առողջությունն ու կենսակերպը  փոխկապակցված են

Երրորդ դասարանի սաներն իրենց ‹‹Ով ենք մենք›› վերառարկայական թեմայի շրջանակում հյուրընկալեցին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի  սրտաբան – առիթմոլոգ` Տաթևիկ Հովակիմյանին, ով ‹‹Մարդու առողջությունն ու կենսակերպը  փոխկապակցված են›› կենտրոնական  գաղափարի շուրջ հանդիպում- քննարկման ժամանակ սաներին պատմեց  մարդու սրտի կառուցվածքի, առողջ ապրելակերպի հիմունքների մասին:

 

Սաները  ստացան բազմազան հարցերի պատասխանները` քանդելով և հավաքելով մարդու սրտի մուլյաժները: Բժշկուհին խորհուրդ տվեց փոքրիկներին սնվել առողջ, լինել ֆիզիկապես ակտիվ, խուսափել ծխախոտի ծխից, ճարպերի և ածխաջրերի բարձր պարունակությամբ մթերքներից և գազավորված ու քաղցր ըմպելիքներից: Բժշկուհուն հիացրեց սաների ներգրավվածությունն ու տեղեկացվածության աստիճանը, ինչպես նաև խելամիտ ու բնորոշ ձևակերպված հարցադրումները:

Մարդու առողջությունն ու կենսակերպը  փոխկապակցված են

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *