Էքսկուրսիաները՝ որպես հետազոտության խթան

«Մոլորակը մեր ընդհանուր տունն է» առաջին հետազոտությունը չորրորդ դասարանցիների  համար  դարձավ  ամառային արկածների շարունակությունը:

 

«Երկրաբանական» թանգարանում նրանց զարմացրեց Հայաստանում հայտնաբերված նախապատմական  տրոգոնթերյան փղի կմախքը` չնայած սաների համար ուշագրավ էին բոլոր ցուցանմուշները: Նրանք ծանոթացան նաև Հայաստանի բնական ռեսուրսներին:

 

Հաջորդ էքսկուրսիան Կարին գյուղում էր, որտեղ իր գործունեությունն է ծավալում Էյ Թի Փի կազմակերպությունը:Սաների համար կազմակերպվել էր հետաքրիր դիտաքննարկում, որի ընթացքում նրանք ոչ միայն ցուցադրեցին իրենց գիտելիքները թեմայի վերաբերյալ, այլև իմացան ինչպես կարելի է վերականգնել անտառային ռեսուրսները,պահպանել և մաքրել ջրային ռեսուրսները:

 

Ուսուցողական զբոսանքի ընթացքում  փորձագետը սաներին  պատմեց տարբեր ծառատեսակների և նրանց հետ տարվող աշխատանքի մասին: Կազմակերպությունը սաներին  նվիրեց ճանաչողական ամսագրեր  և անակնկալ  հյուրասիրություն  կազմակերպեց:

 

Ի նշան շարունակական համագործակցության և երախտագիտության՝ 464 խմբի սան Արայիկ Մարությանը կազմակերպությանը նվիրեց իր նկարած աշխատանքներից  մեկը:

Էքսկուրսիաները՝ որպես հետազոտության խթան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *